ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա

Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա
01.09.2025 | 13:47

Նոյեմբերյան համայնքի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում ունի 15 աշակերտ։ Դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանը հայտնեց, որ առաջին դասարանում կա մեկ աշակերտ, ավարտական ՝ 12-րդ դասարանում, աշակերտ չկա, քանի որ Արցախից բռնագաղթած, Բարեկամավանում հաստատված ընտանիքը տուն է գնել Բերդավանում, այս ընտանիքի զավակն այնտեղ է դպրոցն ավարտելու։ Բարեկամավանի դպրոցի 1-ին, 5-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում կա մեկական աշակերտ։ Դպրոցի տնօրենը հայտնեց՝ պարզ չէ, թե ինչպես է լուծվելու ձմռանը դպրոցի ջեռուցման խնդիրը, քանզի վառելափայտ վաճառողները խորանարդ մետրը 28 հազար դրամով են ծախում։ Ա․Ազատյանն ասաց, որ ամռանը, երբ ինքը արձակուրդում է եղել, Տավուշի մարզպետարանն ինչ-որ ծրագրով Բարեկամավանի դպրոցում արևային կայան է տեղադրել, սակայն պարզ չէ այդ կայանի հզորությունը, այն ինչքանո՞վ կարող է ապահովել դպրոցի ջեռուցումը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2160

Մեկնաբանություններ